Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ դրված է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։


Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։


Մովսեսը, վերցնելով արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա այն ուխտի արյունն է, որ Տերը կնքեց ձեզ հետ, որպեսզի կատարեք նրա բոլոր պատգամները»։


Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։


«Օրենքների այս մատյանն առե՛ք և դրե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Ուխտի տապանակի մի կողմում։ Դա այնտեղ ձեզ համար վկայություն թող լինի։


Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տախտակները։


երբ ես բարձրացել էի լեռը, որպեսզի ստանամ քարե տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տերը տվեց ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրա, հաց չկերա, ջուր չխմեցի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ