որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված հրեշտակին առաքեց Երուսաղեմ, որ ոչնչացնի այն։ Հազիվ էր նա սկսել կոտորածը, որ Տերը տեսավ ու զղջաց չարիքի համար։ Նա ասաց ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, հե՛տ քաշիր ձեռքդ»։ Այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնվում էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ |
որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։
Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղեմի վրա, որ ոչնչացնի այն, սակայն Տերն այդ պատուհասները բավարար համարեց և ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, ձեռքդ հե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։
Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։
ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
«Հուդայի արքա Եզեկիայի ժամանակ Միքիա Մորստացին մարգարեացել է և ասել Հուդայի ամբողջ ժողովրդին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը, որպես ագարակ, արորով պիտի հերկվի, Երուսաղեմը պիտի վերածվի այգեպանների հյուղակների, իսկ տաճարի լեռը՝ մայրու անտառի”։
որովհետև Տիրոջ անունից մարգարեացար և ասացիր, թե այս տունը պիտի դառնա Սելովմի նման, և այս քաղաքը պիտի ամայանա բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ տան մեջ կուտակվեց Երեմիայի դեմ։
Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։
Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։
Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։
Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։
Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։
Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։
«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։