Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:13
21 Խաչաձեւ Հղումներ  

Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների դեմ բողոքն ուժեղացավ. նրանց մեղքերը չափազանց շատ են։


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։


Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։


Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։


Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա դեմ պատերազմելու համար։ Տե՛րն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը և ավերի՛ր այն”»։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Սոդոմացիները շատ չար և մեղավոր մարդիկ էին Աստծու առաջ։


Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսա, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որևէ մեկն ունե՞ս։ Նրանց հանի՛ր այս վայրից,


Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Քեզ վրա կիջնեն այս անեծքները, կհալածեն քեզ, մինչև որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ ականջ չդրեցիր Տիրոջ՝ քո Աստծու ձայնին, չպահեցիր նրա այն պատվիրաններն ու օրենքները, որ նա պատվիրեց քեզ։


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ դրանց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ