Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 26:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 «Հուդայի արքա Եզեկիայի ժամանակ Միքիա Մորստացին մարգարեացել է և ասել Հուդայի ամբողջ ժողովրդին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը, որպես ագարակ, արորով պիտի հերկվի, Երուսաղեմը պիտի վերածվի այգեպանների հյուղակների, իսկ տաճարի լեռը՝ մայրու անտառի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 «Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ"”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 26:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե չես լսել հեռվից այն, ինչ արել եմ հին ժամանակներից, ձևավորեցի այն ու իրականացրի, և ամուր քաղաքները պատերազմելով գերեվարողների համար հպարտություն եղան։


Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։


Եվ բոլորը միասին հավաքվեցին՝ գալու և պատերազմելու Երուսաղեմի դեմ։


Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Ասափի վկայությունը։ Սաղմոս եթովպացիների մասին


և ամայի լեռների վրա։ Քո զորությունը, քո բոլոր գանձերը և քո մեղքի բարձունքները, քո բոլոր սահմանների մեջ ավարի պիտի մատնեմ։


Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։


Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։


Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։


Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։


Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։


Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ