Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 7:12
13 Խաչաձեւ Հղումներ  

ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։


Այդ տան հետ, որի վրա դրված է իմ անունը, և որտեղ դուք ապաստան եք գտել, նույնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաև այն երկրի հետ, որ տվեցի ձեզ և ձեր հայրերին։


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։


Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։


Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովում էր։


Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։


ասացին. «Իսրայելի փառքը վերացավ», որովհետև Տիրոջ տապանակը գերվեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ