Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։ |
ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։
Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը
մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։
Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։
Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։
Խառանը, Քանանն ու Դադանը (նրանք էլ քո վաճառականներն են), Սաբան, Ասուրն ու Քալմանը՝ քո վաճառականները,
Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։