Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:24
29 Խաչաձեւ Հղումներ  

Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։


խոցվածների մեջ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։


որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։


Արդ, տանջանքներդ ստացի՛ր, որ քույրերիդ ապականեցիր այն անօրենություններով, որոնք գործեցիր նրանցից առավել, որ նրանց քեզնից շատ ավելի արդար երևալ տվեցիր։ Արդ, ամաչի՛ր և անարգա՛նք կրիր, որ քո քույրերին քեզնից ավելի արդար երևալ տվեցիր։


Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։


Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։


Եվ ստացած կլինեն իրենց անարգանքն ու կատարած անիրավությունների պատիժը, երբ նրանց բնակեցնեմ իրենց երկրում խաղաղությամբ, և ոչ ոք նրանց չի ահաբեկի,


Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։


նաև Զամբրիի բոլոր թագավորներին, Ելամի բոլոր թագավորներին ու պարսից բոլոր թագավորներին.


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.


Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։


Եվ հսկաներն ասելու են քեզ. “Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. դու ումի՞ց էիր լավ։ Իջի՛ր և հանգրվանի՛ր անթլփատների հետ, սրից խոցվածների մեջ”։


որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը, չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։


Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։


Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։


Ես հիշեցի օրերը հին, հիշեցի քո բոլոր գործերը, Խորհեցի քո ստեղծածների մասին


Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։


Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։


Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։


Վայելչության ջրերից իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, խոցվածների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ