Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 նաև Զամբրիի բոլոր թագավորներին, Ելամի բոլոր թագավորներին ու պարսից բոլոր թագավորներին.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:25
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։


Նրա վրա՛ հրավիրեք ազգերին և մարերի թագավորին, նրա զորավարներին ու նրանց բոլոր զորագլուխներին, երկրի բոլոր իշխանություններին՝


Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։


Ահա ձեզ վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։


Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,


Իսկ էլամացիները, կապարճներ առած, ձի հեծած և հարձակվող գնդերով պիտի գան,


որը և նրա համար ծնեց Զեմրանին, Հեկտանին, Մադանին, Մադիանին, Եսբոկին և Սովիվեին։


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,


Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ