Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 «Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:7
31 Խաչաձեւ Հղումներ  

Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,


և նա առակի ձևով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին,


Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։


Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։


Քո ծառաների դիակները նետեցին որպես կեր երկնի թռչուններին Եվ սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։


Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.


Ապա առակով ասաց. «Ո՞վ ողջ կմնա, եթե Աստված այս բաներն անի։


Եվ նա առակով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին, ճշմարտատես այն մարդը,


Նրանք հնար էին փնտրում՝ Հիսուսին ձերբակալելու, որովհետև հասկացան, որ առակն իրենց վերաբերյալ ասաց. բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Ինչպես թռչուններն ու ճնճղուկներն են թռչում, այնպես էլ ոչ մեկը զուր անեծքներ չի տալիս։


Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.


Նրանից հետո գալիս է Եղեանանը՝ նրա հորեղբորորդին, սոսացու որդին, որը Դավթի երեք զորավարներից մեկն էր։ Երբ Ռեմայում նա հրահրեց այլազգիներին, սրանք պատերազմի հավաքվեցին, և նա խրախուսեց Իսրայելի մարդկանց։


որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ ծածկված բաները, որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։


Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,


Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։


«Մարդո՛ւ որդի, մի պատմությո՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայելի տան համար


և նախատում էր Իսրայելին։ Նրան սպանեց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը։


Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։


Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։


Այլազգին ավելացրեց. «Ահավասիկ ես այսօր Իսրայելի զորքը խայտառակելու եմ։ Մի մա՛րդ տվեք, և ես ու նա երկուսով մենամարտենք»։


Կինեցիներին տեսնելով՝ նա առակով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթե քարանձավներում էլ դնես քո բույնը,


որովհետև մեծապես պատվելու եմ քեզ, և ինչ էլ ասես, կանեմ քեզ համար։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին”»։


“Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից և ծածկել երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր նրանց, որպեսզի թերևս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից”»։


Հակոբն էլ, անսալով իր հոր ու մոր խոսքերին, գնաց Ասորիների Միջագետք,


Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։


Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։


Վերադարձավ նրա մոտ, և նա կանգնած էր իր ողջակեզների մոտ։ Նրա հետ էին նաև մովաբացիների բոլոր իշխանները։


Իր մոտ է հավաքելու իր սրբերին Եվ նրանց, ովքեր ուխտի զոհեր են դնում Իր սեղանի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ