Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։ |
Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։
Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։
Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։
«Թեև ես քեզ երկրի փոշուց բարձրացրի և Իսրայելին՝ իմ ժողովրդին, առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և Իսրայելին՝ իմ ժողովրդին, մեղանչել տվեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։
Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։
որովհետև տղան կարող է բանտից դուրս գալ և թագավորել, հակառակ որ իր ապագա թագավորության մեջ աղքատ էր ծնվել։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։
Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայելի ազգատոհմերի զորավար դարձար, և Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։