Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 41:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 41:40
16 Խաչաձեւ Հղումներ  

և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։


Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։


Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


եթե գաղտնաբար սիրտս հրապուրվեց, թե ձեռքս դրած բերանիս վրա՝ ես համբուրեցի,


Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,


Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ