Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայելի ազգատոհմերի զորավար դարձար, և Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրենքներն առավ, դրանք դրեց Բահաղի մեջ ու մեռավ։


Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։


Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, ինչո՞վ փրկեմ Իսրայելը. իմ տոհմը ամենից աղքատն է Մանասեի ցեղի մեջ, և ես իմ հոր տան կրտսերն եմ»։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։


Սամուելը Սավուղին ասաց. «Լսի՛ր, քեզ հայտնեմ այն, ինչ այս գիշեր Տերն ասաց ինձ»։ Նա ասաց. «Խոսի՛ր»։


Սավուղը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մեջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ