Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 22:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, և թող նա բազմի իր հոր տան փառքի աթոռին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 22:23
12 Խաչաձեւ Հղումներ  

Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։


Իր աչքը չի կտրի արդարից, և ով որ իր առաջ լինի, թագավորների հետ գահին է բազմելու. նրանց հաղթական է դարձնելու և բարձրացնելու։


Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։


Նրան պիտի ապավինեն իր հոր տան բոլոր պատվավոր մարդիկ՝ փոքրերից մինչև մեծամեծները։ Բոլոր անոթները՝ մանր թե մեծ, մինչև կարասները, նա պիտի բացի, և ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, և ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամեն ինչ կախված է լինելու նրանից։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Աներեր մարդը պիտի շարժվի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանվի, և նրա փառքը պիտի վերանա նրանից»,- քանզի Տե՛րը խոսեց։


Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։


Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի և նստեցի իմ Հոր աթոռին»։


Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ