Աստծո անսահման սիրո շնորհիվ է, որ իսկական առաքինությունը ծնվում է մեզ մոտ, և հիմա մենք կարող ենք այն արտահայտել Նրան։ Հավատքը, հույսը և սերը՝ այս առաքինությունները Աստված է պարգևում իր զավակներին։
Նրա վրա վստահելու մեր կարողությունը մեզ դարձնում իսկական զավակներ, քանի որ միայն զավակներն են ճանաչել Հորը, և հետևաբար, մենք կարող ենք հանգստանալ Նրա խոսքի մեջ։ Աննկարագրելի ուրախություն և խաղաղություն է լցնում նրանց կյանքը, ովքեր հավատում են Աստծուն։
Սուրբ Հոգու վրա հույս դնելը քեզ ուժեղացնում է զգացմունքներիդ և հույզերիդ մեջ, և սա է այն առաքինությունը, որը քեզ տարբերակում է մյուսներից։ Նույնիսկ երբ թվում է, թե քո աշխարհը փլուզվում է, Հիսուսի հանդեպ քո հավատքը անխորտակելի է դառնում։
Առաքինի են նրանք, ովքեր չեն տրվում աշխարհի աղմուկին, այլ մնում են Աստծո խոսքի մեջ։ Մի՛ կորցրու հույսդ Տիրոջ հանդեպ, պահպանիր նպատակդ աչքիդ առաջ, նույնիսկ եթե ճանապարհը թվում է անհնարին, և նույնիսկ եթե ելք չի երևում, մի պահ Աստված կգործի։
Պահպանիր սերը սրտիդ մեջ, քանի որ Աստծո հանդեպ քո սիրո շնորհիվ դու կմնաս քո կոչման նպատակին հավատարիմ և չես վերադառնա խավարից, որտեղից քեզ լույս է բերել։
Ուժեղացիր հավատքով, կարդա՛ Տիրոջ խոսքը ամեն օր և մի՛ կասկածիր այն ամենի մեջ, ինչ ասել է քեզ, քանի որ Աստված չի խաբում։ Նա կատարում է իր խոստումները և պահպանում է քեզ և քո նախնիների հետ կապած ուխտը։
Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։
Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։
Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։
Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։
Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։
Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։
Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. "Ե՛լ ու ծո՛վն ընկիր", ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։
Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։
որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝
ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։
Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։
Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։
Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ "Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր", այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։
քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։
Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու,
որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։
Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։
Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։
Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։
Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։
Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է,
Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։
Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։
Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։
Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։
Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։
Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։
Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։
Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։
Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար,
այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։
Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով,
այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։
Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։
Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։
Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. "Ե՛լ ու ծո՛վն ընկիր", ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։
Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։
Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։
Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։
որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։
Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։
Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։
Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։
Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։
Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։
Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։
Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝
արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։
Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,
գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ,
աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։
Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։
Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։
Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։
Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։
Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։
Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։
Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։
Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։
Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։
Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։