ԵԶԵԿԻԵԼ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղեմում հացի պաշարը. թող հացը կշռով ու պակասությամբ ուտեն, ջուրն էլ չափով ու պակասությամբ խմեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը. նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։ |
Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։
Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,
Չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացավ սովը. հաց չկար, որ երկրի բնակչությունն ուտեր։
Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։
«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
“Երբ ես սովի սուր նետերս արձակեմ նրանց վրա, ոչնչացման կմատնվեն։ Դրանք կարձակեմ նրանց վրա։ Սով կբերեմ ձեր գլխին, կվերացնեմ ձեր հացի պաշարը,
Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։
Երկու և երեք քաղաքներ կհավաքվեն մի քաղաքում՝ ջուր խմելու և չեն հագենա. բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Եվ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։ Եվ ահա տեսա մի սև ձի, որի վրայի հեծյալն իր ձեռքին կշեռք ուներ։