Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 60 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի

2 Լսի՛ր, Աստվա՛ծ, իմ աղոթքները Եվ ուշադի՛ր եղիր, Տե՛ր, իմ աղոթքին։

3 Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։ Ժայռից ավելի բարձրացրիր ինձ,

4 Առաջնորդեցիր, հույսս եղար, Հզոր աշտարակ եղար ինձ համար՝ ընդդեմ թշնամու։

5 Քո հարկում պիտի բնակվեմ ես հավիտյան Եվ պիտի պատսպարվեմ քո թևերի հովանու տակ։ Հանգիստ

6 Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր,

7 Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։

8 Կան և կմնան հավիտյան Աստծու առջև Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար, Ովքեր կխնդրեն նրանից։

9 Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը Հավիտյանս հավիտենից Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ