Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:25
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ սովի մատնվեց նաև եգիպտացիների երկիրը, ողջ ժողովուրդը փարավոնից հաց խնդրեց։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ և արե՛ք այն, ինչ կասի ձեզ»։


Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։


իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացավ, և երկրի ժողովուրդը հաց չուներ։


Իսրայելի արքան շրջում էր պարսպի վրա։ Մի կին աղաղակելով ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տե՜ր արքա»։


Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։


Եթե ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կմեռնենք. եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե սպանեն մեզ, թող մեռնենք»։


Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացավ սովը. հաց չկար, որ երկրի բնակչությունն ուտեր։


որպեսզի հացի ու ջրի կարոտ մնան։ Թող կործանվեն մարդն ու իր եղբայրը և թող հյուծվեն իրենց անիրավությունների մեջ»։


Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ