Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը, հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 3:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։


«Տե՛ր արքա, այդպես վարվելով Երեմիա մարգարեի հետ՝ այդ մարդիկ չարիք գործեցին, որովհետև նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահվան մատնելով Աստծու մարդուն, քանի որ այս քաղաքում հաց չկա»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։


Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե միայն ձեր տիրոջ մոտ կամ ձեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ խոսեմ այս բաները, և ո՞չ արդյոք այն մարդկանց մոտ, որոնք նստում են այդ պարսպի վրա, որպեսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը և չխմեն իրենց մեզը»։


Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։


Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։


Բանակատեղիում բարկացրին Մովսեսին Եվ Ահարոնին՝ Տիրոջ նվիրյալին։


Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։


Մանասեն Եփրեմին պիտի ուտի, և Եփրեմը՝ Մանասեին, ապա միասին պիտի պաշարեն Հուդայի երկիրը։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Տերը զայրացել էր Երուսաղեմի և Հուդայի վրա այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց. Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։


Չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացավ սովը. հաց չկար, որ երկրի բնակչությունն ուտեր։


Մեր ջուրը փողով խմեցինք, և մեր փայտը գնելու հոգսը միշտ


«Ես ատամնացավ բերեցի ձեզ վրա ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր վայրերում, բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը, մի՞թե դու թագավոր չունեիր, կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։


իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացավ, և երկրի ժողովուրդը հաց չուներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ