Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացավ, և երկրի ժողովուրդը հաց չուներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար,

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:3
18 Խաչաձեւ Հղումներ  

Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացավ սովը. հաց չկար, որ երկրի բնակչությունն ուտեր։


այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։


Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։


Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, պարիսպը ճեղք տվեց,


Ժամանակ անց Ադերի որդին՝ ասորիների արքան, հավաքեց իր ամբողջ բանակը և եկավ պաշարեց Սամարիան։


Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։


Քաղաքը պաշարվեց մինչև Սեդեկիա արքայի թագավորության տասնմեկերորդ տարվա


Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,


Նեղության ու պաշարման մեջ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները և մարմինները դուստրերի, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ