Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Երկու և երեք քաղաքներ կհավաքվեն մի քաղաքում՝ ջուր խմելու և չեն հագենա. բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ երկու-երեք քաղաք թափառաշրջելով՝ եկան մի քաղաք՝ ջուր խմելու համար, բայց չհագեցան. բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 4:8
16 Խաչաձեւ Հղումներ  

«Ես ատամնացավ բերեցի ձեզ վրա ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր վայրերում, բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։


Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբյուրներն ու հեղեղատները, թերևս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպեսզի անասունները չսատկեն»։


Դու կուտես և չես հագենա. մերժեցի քեզ. կբռնվես և չես ազատվի, և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։


Իսրայելի հպարտությունը կխոնարհվի նրա երեսին, և չդարձան Տրոջը՝ իրենց Աստծուն, և չփնտրեցին նրան այս ամենի մեջ։


Երուսաղեմի մարգարեների մեջ ավելի զարհուրելի բաներ տեսա, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստվածների հետևից և զորավիգ դառնում չար ձեռքերին, որպեսզի ոչ մեկը հետ չդառնա իր չար ճանապարհից։ Ամենքն ինձ համար եղան Սոդոմի նման, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի»։


Այդքան պոռնկանալուց հետո ես նրան ասացի՝ “Ինձ մո՛տ վերադարձիր”, բայց չվերադարձավ։ Նրա ցոփությանն ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։


Ժողովուրդը դարձի չեկավ, մինչև հարվածի չենթարկվեց։ Զորությունների Տիրոջը փնտրող չգտնվեց։


Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Եփրեմը բնակվեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին՝ նրան թագավոր, քանի որ չկամեցան վերադառնալ։


Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ