ասելով. «Քա՛վ լիցի ինձ, ո՜վ Տեր, որ այդ բանն անեմ։ Մի՞թե ես կխմեմ իրենց կյանքը վտանգող մարդկանց արյունը»։ Եվ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զորավարները։
ապա այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, և այն սովը, որից տագնապում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։
Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։