Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ ինձ ասաց. «Ահա քեզ մարդու կղանքի փոխարեն արջառի թրիք եմ տվել. դրա վրա կեփես հացդ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 4:15
4 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե իմ տերն այս խոսքերը քո տիրո՛ջն ու քե՛զ ասելու համար ուղարկեց ինձ, ո՛չ միայն, այլ նաև պարսպի վրա կանգնած մարդկանց համար, որոնք շուտով ստիպված կլինեն ձեզ հետ միասին ուտելու իրենց կեղտը և խմելու իրենց մեզը»։


Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։


Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։


Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղեմում հացի պաշարը. թող հացը կշռով ու պակասությամբ ուտեն, ջուրն էլ չափով ու պակասությամբ խմեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ