ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։ |
Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։
Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։
Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։
Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։