ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։ |
Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։
ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։
Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։