Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 10:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Տերն արդարին սովամահ չի անում, իսկ ամբարիշտների կյանքը պիտի կործանի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 10:3
23 Խաչաձեւ Հղումներ  

Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։


Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։


Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։


Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։


Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։


Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։


Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։


ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։


Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։


Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։


Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ Ինքը Աստծու բարկության օրը պիտի տարվի։


Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։


Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։


Ով որ իր ականջը հեռացնում է օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։


Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։


Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ