19 Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։
19 Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
Ուստի կպատմեմ իմ անօրենությունները Եվ կհոգամ մեղքերիս համար։
Տերն արդարին սովամահ չի անում, իսկ ամբարիշտների կյանքը պիտի կործանի։
Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։
Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։
Ես և իմ Հայրը մի ենք»։
Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.