ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը նմանվեց ունայնության, Եվ նրա օրերը ստվերի պես են անցնում։ |
Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։
Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։
Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.
և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին։