ՍԱՂՄՈՍՆԵՐ 61 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՊահպանության աղոթք Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։ 2 Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից. 3 Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։ 4 Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։ 5 Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։ 6 Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։ 7 Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։ 8 Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia