Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։ |
Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։
Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։
Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։
Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։
Միայն թե թշնամու բարկությունից վախեցա. Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան, Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, Այլ մեր բարձրացած ձեռքը”.