Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 7:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 7:10
22 Խաչաձեւ Հղումներ  

իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։


Այս բաներից հետո, երբ որ Ասուերոս թագավորի բարկությունը նստել էր, հիշեց Վաշթիին, նրա արածը և նրա դեմ եղած վճիռը։


Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։


Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։


Թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի սենյակը, և Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վրա։ Թագավորն ասաց. «Մի՞թե թագուհուն էլ բռնաբարում է ինձ մոտ՝ պալատում»։ Խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, և իսկույն ծածկեցին Համանի երեսը։


Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Ահա ես Համանի տունը տվեցի Եսթերին, և նրան կախեցին փայտից նրա համար, որ իր ձեռքը բարձրացրել էր հրեաների վրա։


Թագավորն ասաց, որ այնպես կատարվի, և հրամանը հրապարակվեց Շուշանում, և Համանի տասը որդիներին կախեցին։


Բայց երբ Եսթերը թագավորի առաջ գնաց, թագավորը հրովարտակով հրամայեց, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների համար, նրա գլխին դառնա, և նրան ու նրա որդիներին կախեցին փայտից։


Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։


Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։


Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։


Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։


Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։


Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։


Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։


Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։


Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։


Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։


Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։


Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։


Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։


Իսկ Սամփսոնը նրանց ասաց. «Թեև դուք այդպես արեցիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզնից և հետո պիտի դադարեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ