ՍԱՂՄՈՍՆԵՐ 10:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա. Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։ |
Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։
Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։
Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։
Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։
«Եկե՛ք,- ասում են,- գինի բերեմ, հարբենք օղիով, վաղվա օրն էլ այսօրվա պես կլինի և նույնիսկ անհամեմատ ավելին»։
Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։
Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։
Որքան իրեն փառավորեց ու զեխացավ, այնքան տանջանք և սո՛ւգ տվեք նրան, որովհետև նա իր սրտում ասում է. "Թագուհի եմ նստել, այրի չեմ և բնավ սուգ չեմ տեսնի"։