ԵՍԱՅԻ 40:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում, |
Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,
որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,
Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։
Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի, նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։
Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։