Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 12:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Գերության է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզորներին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 12:19
16 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։


Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։


Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։


Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։


Բայց Աստված իր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։


Հեսուն այս բոլոր թագավորներին ու նրանց երկիրը նվաճեց միանգամից, որովհետև Իսրայելի Աստվածը՝ Տերն էր պատերազմում Իսրայելի համար։


Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։


Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։


Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։


Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։


Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։


Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։


Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ