ՍՈՓՈՆԻԱ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ լեզու նրանց ազգերի համար, որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, և նրանք ծառայեն նրան մի լծի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար. |
Այն ժամանակ եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խոսելու են քանանացիների լեզվով և երդվելու են Զորությունների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչվելու է Ասեդեկ քաղաք։
Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
Բերեց դիպցրեց իմ բերանին և ասաց. «Ահա այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։