Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 12:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:35
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։


Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։


Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։


Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։


Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։


Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։


Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։


Նենգավոր են ամբարիշտների բերանները. ուղղամիտների բերանն իրենց կփրկի։


Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։


Այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ՝ վատ պտուղ։


Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։


Մի՞թե նրանք քեզ չեն ուսուցանի ու պատմի, իրենց սրտից չե՞ն բխեցնի իրենց խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ