Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված. Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին, Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։