Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:1
31 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դեպի քեզ բարձրացրի ձեռքերս։ Հոգիս երկրի հողի պես ծարավի է քեզ։ Հանգիստ


Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի


Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծու առաջ,


«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.


Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։


Սաղմոս Դավթի, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը Տե՜ր, լսի՛ր աղոթքս, Քո ճշմարտությամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքներին։ Լսի՛ր ինձ քո արդարությամբ


Սաղմոս Կորխի որդիների՝ օրհներգ Նրա հիմքերը սուրբ լեռան վրա են.


Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության


Եվ ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, Դրա համար, ո՜վ Տեր, բազմի՛ր բարձունքներում,


Այժմ իմ աչքերը բաց կլինեն, և իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը։


Ո՛ւնկն դիր, Տե՜ր, իմ խոսքերին Եվ նկատի՛ առ իմ աղաղակը։


Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։


թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


Նրա առաջ անբիծ եմ եղել և նախօրոք հեռու մնացել անօրենությունից։


Անիրավություն չկար իմ ձեռքին, և անարատ էր աղոթքն իմ հոգու։


Եվ խռովվեցի թշնամու ձայնից Եվ մեղավորի պատճառած նեղությունից։ Անիրավությամբ սխալվեցին իմ մասին Եվ բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ։


Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ փրկությունը։


Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված. Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին, Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։


Տերը գրքերով պիտի պատմի այն ժողովուրդների Եվ իշխանների մասին, որոնք այնտեղ ծնվեցին։


Ասացիր՝ իմ ողորմությունը պիտի հաստատվի հավիտյան. Քո ճշմարտությունը պատրաստ պիտի լինի երկնքի մեջ։


Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Եվ մի՛ մոռացիր նրա բոլոր պարգևները։


Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին Օրհնյա՜լ է Տերը՝ իմ Աստվածը, Որ ձեռքս վարժեցրեց պատերազմի Եվ մատներս՝ ճակատամարտի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ