ՍԱՂՄՈՍՆԵՐ 82:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասացին. «Եկե՛ք վերացնենք նրանց ազգերի միջից, Որ այլևս չհիշվի անունը Իսրայելի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։ |
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են, իսկ անմիտը գնում է խավարի միջով։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորին էլ նույն վախճանն է սպասում։
Արեգակի ներքո ես տեսա դարձյալ, որ որտեղ դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և որտեղ արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Ահա թե ինչու իրավունքը հեռա ցավ նրանցից, և արդարությունը չի հասնելու նրանց. մինչ նրանք լույս էին ակնկալում, խավար եղավ նրանց համար, մինչ լույսի էին սպասում, մթի մեջ քայլեցին։
Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,
Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։