Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 75:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը, Զենքը, սուրը և ճակատամարտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։ |
Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ, Որտեղ ինձ համար հանգիստ չկա։ Հասա մինչև խորքերը ծովի, Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։
Տիրոջ՝ Աստծու լույսը թող լինի մեզ վրա։ Տե՛ր, ուղղի՛ր մեր ձեռքերի գործերը, Մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։