Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 65:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնեցե՛ք մեր Աստծուն, հեթանոսնե՛ր, Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։ |
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, Ուշ պառկելը ննջելու Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, Մինչ նրանք քնած են։
Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների, Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ, Ինչպես դու հատուցեցիր մեզ։
Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
Եվ մեր տարիների օրերի թիվը նրանց մեջ՝ յոթանասուն տարի, Առավելագույնը՝ ութսուն տարի, Նրանից ավելին՝ ցավ ու հեծություն։ Մեզ վրա հեծություն իջավ, և մենք խրատվեցինք,
Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։
Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։
Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, և քաղաքի մեկ տասներորդ մասը գետնի տակ թաղվեց. երկրաշարժից մեռավ յոթ հազար մարդ։ Դրանից հետո բոլորի մեջ մեծ ահ առաջացավ, և փառք էին տալիս երկնավոր Աստծուն։