Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 38:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Թե քո՞ կողքին կարգեցի լույսն առավոտի։ Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 38:12
14 Խաչաձեւ Հղումներ  

Մենք երեկվան ենք պատկանում և բան չենք իմանում. մեր կյանքը ստվեր է երկրի վրա։


Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։


Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։


մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի


Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են։


Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։


Ի՛նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնվել, թե՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատվել։


և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։


հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։


ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.


Մութի մեջ է փորել իր տունը. ցերեկը փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ է լույսը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ