երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 65:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ, Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։ |
երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։
Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։
Խոսեցի իմ լեզվով և ասացի. «Ցո՛ւյց տուր ինձ, Տե՜ր, վախճանս, Եվ թե որքա՞ն է թիվն օրերիս, որպեսզի իմանամ, Թե ինչքա՛ն է պակասել ինձանից։
Մարդկա՛նց որդիներ, Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք, Ինչո՞ւ եք սիրում նանրությունը Եվ սուտը փնտրում։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
Իսկ մենք պարտք ենք համարում շարունակ գոհություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որպեսզի փրկվենք Հոգու սրբացումով և ճշմարտության հանդեպ ունեցած հավատով,
Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։