Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:39
9 Խաչաձեւ Հղումներ  

երկնքից լսի՛ր նրանց պաղատանքներն ու աղոթքները և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։


իրենց ամբողջ սրտով ու հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում և մեր հայրերին տված քո երկրի, քո ընտրած քաղաքի ու քո անվան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղոթեն,


Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։


Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ, Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։ Հանգիստ


Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,


Նրանց հզոր փրկիչը, որի անունը Տեր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպեսզի վերացնի երկիրը և զայրանա Բաբելոնի բնակիչների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ