Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 իրենց ամբողջ սրտով ու հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում և մեր հայրերին տված քո երկրի, քո ընտրած քաղաքի ու քո անվան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղոթեն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:38
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթեն քեզ՝ իրենց հայացքն ուղղելով դեպի քո այս ընտրած քաղաքն ու դեպի այս տունը, որ շինել եմ քո անվան համար,


և եթե գերության տարված երկրում զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերության մեջ՝ ասելով. “Մեղք և անօրենություն ենք գործել”,


երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։


Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ