ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ Եվ հանուն քեզ ձեռքերս վեր բարձրացնեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ |
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը, Որովհետև բարի են սաղմոսները. Օրհնությունը հաճելի է մեր Աստծուն։
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Նրանց նենգավոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն։
Մի՞թե սրանց համար չեմ այցելելու նրանց,- ասում է Տերը,- կամ այդպիսի ազգից ես վրեժխնդիր չե՞մ լինելու։
որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։
Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։
Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։