որովհետև մարդ կա, որի վաստակն իմաստությամբ, գիտությամբ և արիությամբ է լինում, մարդ էլ կա, որ դրանից բոլորովին անմասն է. մի՞թե այդ վաստակը նրան բաժին չի ընկնելու։ Սակայն սա ևս ունայնություն է և մեծ չարիք։
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։