հույս Իսրայելի, Տե՛ր, բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրը։
Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։
և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։