Զաքարիան, Օզիելը, Սամիրամովթը, Ելիելը, Անանիան, Եղիաբը, Մասեան և Նաթայիան նվագում էին քնարով՝ ըստ Աղեմովթի [Բարձր տոնայնությամբ]։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։ |
Զաքարիան, Օզիելը, Սամիրամովթը, Ելիելը, Անանիան, Եղիաբը, Մասեան և Նաթայիան նվագում էին քնարով՝ ըստ Աղեմովթի [Բարձր տոնայնությամբ]։
Մատաթիան, Եղիփաղատը, Մակենիան, Աբեդդոմը, Հեելը և Ոզիասը սրինգ էին նվագում ըստ Սենեթիասի [Ցածր տոնայնությամբ]։
«Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք՝ ջրհեղեղի ժամանակ. ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։