Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 54:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 «Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք՝ ջրհեղեղի ժամանակ. ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 որովհետև սա Նոյի օրերի նման է ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 54:9
18 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։


Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


Եվ կհագենաք իմ սեղանից՝ ուտելով հեծյալներին, երիվարներին, հսկաներին ու պատերազմող բոլոր մարդկանց,- ասում է Տերը՝ Աստված։-


այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Ուխտը, որ կնքեց Աբրահամի հետ Եվ իր երդումը՝ Իսահակի հետ։


Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ և տե՛ս բոլորին. ահա հավաքվել ու գալիս են դեպի քեզ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը։ Նրանց բոլորին պիտի հագնես պատմուճանի պես, նրանց քո վրա պիտի կրես հարսի զարդի պես։


Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր,


Զայրույթս քեզ վրա եմ թափելու և խնամքս քո վրայից վերցնելու եմ. հանգստանալու եմ և այլևս հոգ չեմ անելու։


Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։


կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։


Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։


քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։


Այսպես է ասում Տերը. «Եթե անգամ երկինքը դեպի վեր բարձրանա, իսկ երկրի հատակները դեպի վար խոնարհվեն, ես դարձյալ չեմ անտեսի համայն Իսրայելի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ