ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։ |
“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։
Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։